Ողբերգական ավտովթար` անչափահասների մասնակցությամբ

19.12.2015, 18:00
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ողբերգական ավտովթար` անչափահասների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, նախօրեին ժամը 22։00 սահմաններում Գորիս քաղաքում Mercedes Benz 420 մակնիշի ավտոմեքենան, որի սրահում եղել են 15–ամյա անչափահասներ, ձախ շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի ուղեմասից և բախվել գովազդային վահանակի սյանը։

Կայքի հաղորդմամբ` բախման հետևանքով 15 տարեկան անչափահասներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուս երկուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղից էլ հետագայում տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հարուցվել է քրեական գործ ՀՀՔՕ 242–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։–0–