416.92
4.78
387.22
+18
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգական ՃՏՊ Երևանում. 29–ամյա ոստիկան է մահացել, ևս մեկը ծայրահեղ ծանր է (ՖՈՏՈ)

10:57
08 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 04:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի և Սայաթ–Նովա պողոտայի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:

Պարզվել է, որ նշված խաչմերուկում բախվել են BMW X 6 մակնիշի և Toyoto Corola մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Երևանի բնակիչ 29-ամյա Արեգ Դավթյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է:

Toyota-ի ուղևոր 34-ամյա Խաչիկ Գասպարյանն էլ հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալասարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Կայքի հաղորդմամբ, BMW X 6-ի վարորդը Toyota-ին բախվելուց հետո բախվել է ճանապարհի մայթեզրին տեղադրված գովազդային վահանակին և հայտնվել մայթին, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

ДТП, Шамшян

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 1-ին մասի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:

Կայքի հաղորդմամբ, BMW X 6-ի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ՝ հայկական և ռուսական։

ДТП, Шамшян

«Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավոր Խ. Գասպարյանը օրեր առաջ է երեխա ունեցել։ Մահացած Ա. Դավթյանն ու վիրավոր Խ. Գասպարյանը ծառայության մեջ են եղել, նրանք աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:26
02 Հունիսի 2023
Վիճել է, դանակահարել հասակակցին, հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 7 օր անց հիվանդանոցում մահացել է (ՎԻԴԵՈ)
Ճակատագրականն այն էր, որ նա վիճելու էր եկել` դանակով զինված. ՎԻԴԵՈ
12:45
02 Հունիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարից վիրավորված մարզիկներից մեկը մահացել է
Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր
11:15
02 Հունիսի 2023
Երևանում 29–ամյա կինն ու 11–ամսական տղայի հետ նետվել է 6–րդ հարկից. նրանք հյուր են եղել այդ տանը
Երևանում 29–ամյա կինն ու 11–ամսական տղայի հետ նետվել է 6–րդ հարկից. նրանք հյուր են եղել այդ տանը
14:19
01 Հունիսի 2023
Սարսափելի դեպք Երևանում. տան տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1 տարեկան որդին էլ մահացել է հիվանդանոցում
Սարսափելի դեպք Երևանում. տան տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1 տարեկան որդին էլ մահացել է հիվանդանոցում
12:09
01 Հունիսի 2023
37–ամյա քաղաքացին եկեղեցու մոտ փորձել է ինքնասպան լինել
Այսօր 37–ամյա քաղաքացին եկեղեցու մոտ փորձել է ինքնասպան լինել
11:19
01 Հունիսի 2023
Խոշոր ավտովթար Երևանում. Opel–ները բախվել են իրար, այնուհետև բախվել կայանված երեք մեքենաների
Խոշոր ավտովթար Երևանում. Opel–ները բախվել են իրար, այնուհետև բախվել կայանված երեք մեքենաների
10:15
01 Հունիսի 2023
Կոտայքում վթարի են ենթարկվել «Վերջին զանգի» մասնակիցները. 18-ամյա վարորդը վարորդական վկայական չի ունեցել
Կոտայքում վթարի են ենթարկվել «Վերջին զանգի» մասնակիցները. 18-ամյա վարորդը վարորդական վկայական չի ունեցել
15:04
31 Մայիսի 2023
Ռոստովում ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունան փլուզվել է, կա զոհ և բազմաթիվ տուժածներ
Ռոստովում ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունան փլուզվել է, կա զոհ և բազմաթիվ տուժածներ
12:50
31 Մայիսի 2023
Դարանակալել են, մահակներով հարվածել ու կրակել. Դավիթաշենի թաղապետի տեղակալի սպանության փորձի գործով կալանավորված կա
Դարանակալել են, մահակներով հարվածել ու կրակել. մանրամասներ Դավիթաշենի թաղապետի տեղակալի սպանության փորձից
11:39
31 Մայիսի 2023
Երևանում արյունալի վենդետայի հետքերով. տեսախցիկը ֆիքսել է սպանության պահը (ՎԻԴԵՈ)
Երևանում վենդետայի հետքերով. տեսախցիկը ֆիքսել է սպանության պահը. ՎԻԴԵՈ
11:21
31 Մայիսի 2023
Երևանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. բնակարանում հայտնաբերվել է 63–ամյա քաղաքացու դի (ՖՈՏՈ)
Երևանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. բնակարանում հայտնաբերվել է 63–ամյա քաղաքացու դի. ՖՈՏՈ
13:48
30 Մայիսի 2023
Վենդետա Երևանում. ինչու՞է 26–ամյա երիտասարդը սպանել 18–ամյա երիտասարդին
Վենդետա Երևանում. ինչու՞է 26–ամյա երիտասարդը սպանել 18–ամյա երիտասարդին ու ներկայացել ոստիկանություն