Վիրահատության նպատակով «Արմենիա» ԲԿ տեղափոխված կալանավորը դիմել է փախուստի

04.02.2017, 13:08
Հետաքննությունը վարում է ոստիկանության Մաշտոցի բաժինը:
Վիրահատության նպատակով «Արմենիա» ԲԿ տեղափոխված կալանավորը դիմել է փախուստի

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան վիրահատության նպատակով տեղափոխված «Արմենիա» ԲԿ կալանավորը դիմել է փախուստի։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, փետրվարի 4-ին ժամը 07:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն վիրահատության տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված Ս. Գրիգորյանը դիմել է փախուստի:

Հետաքննությունը վարում է ոստիկանության Մաշտոցի բաժինը:-0-