Հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու փամփուշտներ. «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահից 27-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել (ՎԻԴԵՈ)

22.11.2022, 15:39
Հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու փամփուշտներ. «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահից 27-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել. ՎԻԴԵՈ
Հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու փամփուշտներ. «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահից 27-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 19-ի կեսօրին ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահից բաժին են բերել մայրաքաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

«Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային գրառմամբ մարտական ատրճանակ ու փամփուշտներ: Ատրճանակը պայուսակում էր», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին: Երիտասարդը ձերբակալվել է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-