Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ «Виллис»-ը գլխիվայր շրջվել է, 1 մարդ հոսպիտալացվել է

26.06.2024, 21:15
«Виллис»-ը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ «Виллис»-ը գլխիվայր շրջվել է, 1 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Խանջյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և «Виллис» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Виллис»-ը գլխիվայր շրջվել է, 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարված «Mercedes»-ի վարորդն ու օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։