ԵՐԵՎԱՆ. 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Գեղարքունիքի մարզում հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է shamshyan.com–ը, հուլիսի 30-ին ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի հիվանդանոցի հարևանությամբ երիտասարդ տղամարդու դի կա: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Դեպք մասին տեղեկացվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն և նույն վարչության Սևանի քննչական բաժին:
Загружается новость ...
"Право"
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածք ստացած Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դավիթ Առաքելյանի դին:
Աղբյուրի տեղեկացմամբ` ոստիկանները տաք հետքերով պարզել և սպանությունը կատարելու կասկածանքով Սևանի ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզում հայտնի «Միրաժ» հանգստյանն գոտու սեփականատեր Աշոտ Հովաննիսյանի տղային՝ Էդգար Հովհաննիսյանին, ով ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հրազենը:
Մինչ դեպքի վայրում Սևանի քննչական բաժնի աշխատակիցները տեղազննություն էին կատարում, ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Սևանի հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Պարզվել է, որ մահացածը «Միրաժ» հանգստյան տան սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանն է, ում՝ ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, նրա տղայի կողմից սպանվածն է իր ընկերների հետ ծեծելով սպանել։ Ենթադրվում է, որ Ա. Հովհաննիսյանի տղան իմանալով ով է հորը մահվան հասցրել, վրեժխնդիր է եղել, որից հետո ինքնակամ ներկայացել է Սևանի ոստիկանություն:
Դեպքի վայրից Սևանի ոստիկանություն է տեղափոխվել նաև մի քանի ավտոմեքենա:-0-