586.7
6.69
495.44
+17
Եղանակը Երևանում
Հայ

Վեճն ու ծեծկռտուքը` մահվան պատճառ. ձերբակալվել է Երևանում 34–ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը

15:01
12 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 34-ամյա տղամարդու սպանության հանգամանքները:

Սպանություն կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2018թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հ.Էմին փողոցի տներից մեկի բակից «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1984թ. ծնված Ս.Բարսեղյանը՝  կտրած-ծակած վնասվածքներով, ով վիրահատության ընթացքում մահացել է:

Փաստի առթիվ ԵՔՔՎ Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): 34-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Բժշկական կենտրոնից առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր և կտրած-ծակած, պատռված հատվածներ: Զննվել է տուժողի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը, հարցաքննվել են վկաներ: Նախաքննության ընթացքում ստացվել են Ս.Բարսեղյանի ձեռքերի, եղունգների և մատնադրոշմների նմուշները:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1982 թվականին:  Վերջինս ձերբակալվել է՝ Ս.Բարսեղյանին սպանելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տեղի է ունեցել վիճաբանություն տուժող Ս.Բարսեղյանի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև, ինչը վերաճել է ծեծկռտուքի: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, ստացվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ձեռքերի եղունգների և արյան նմուշները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ցուցմունքներում նշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խուզարկություններ կատարելու համար, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:57
15 Հուլիսի 2021
Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից.ՎԻԴԵՈ
12:04
15 Հուլիսի 2021
Սարսափելի ավտովթար` ոստիկանական մեքենայի մասնակցությամբ. կա 3 զոհ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սարսափելի ավտովթար` ոստիկանական մեքենայի մասնակցությամբ. կա 3 զոհ.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
10:58
15 Հուլիսի 2021
Անձրևաջրերը լցվել են Երևանի կենտրոնում գտնվող ավտոպարկ
Անձրևաջրերը լցվել են Երևանի կենտրոնում գտնվող ավտոպարկ
18:37
14 Հուլիսի 2021
Օդեսայի լողափին մարդիկ հանգստանում են մարդու դիակի կողքին (ՎԻԴԵՈ)
Օդեսայի լողափին մարդիկ հանգստանում են մարդու դիակի կողքին.ՎԻԴԵՈ
15:44
14 Հուլիսի 2021
Կորել է կապը ՀՀ հարավ–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի 2 զինծառայողի հետ. ՊՆ–ն մանրամասնում է
Կորել է կապը ՀՀ հարավ–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի 2 զինծառայողի հետ. ՊՆ–ն մանրամասնում է
14:58
14 Հուլիսի 2021
Կրակոցներ Գորիսում. կան վիրավորներ (ՖՈՏՈ)
Կրակոցներ Գորիսում. կան վիրավորներ.ՖՈՏՈ
14:48
14 Հուլիսի 2021
Թումոյի այգում կնոջ դի է հայտնաբերվել` ծառից կախված վիճակում
Թումոյի այգում կնոջ դի է հայտնաբերվել` ծառից կախված վիճակում
11:57
14 Հուլիսի 2021
Երկրաշարժ Վրաստան–Հայաստան սահմանային գոտում`
Վրաստան–Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել
11:44
14 Հուլիսի 2021
Արտակարգ դեպք Երևանում. բնակարաններից մեկի մուտքի մոտ նորածին աղջիկ է հայտնաբերվել
Երևանի բնակարաններից մեկի մուտքի մոտ նորածին աղջիկ է հայտնաբերվել
11:01
14 Հուլիսի 2021
Կոտայքի մարզում Chevrolet–ը բախվել է երկաթգծի արգելապատնեշին և կողաշրջվել. կա զոհ ու վիրավոր
Կոտայքի մարզում Chevrolet–ը  բախվել է երկաթգծի արգելապատնեշին և կողաշրջվել. կա զոհ ու ծանր վիրավոր
10:37
14 Հուլիսի 2021
Ավազակային հարձակում Երևանի խանութներից մեկում. տղամարդը մտել է, սպառնացել ու պահանջել գումար (ՎԻԴԵՈ)
Ավազակային հարձակում Երևանի խանութներից մեկում. տղամարդը մտել է, սպառնացել ու պահանջել գումար.ՎԻԴԵՈ
15:18
13 Հուլիսի 2021
Առինջ գյուղում բեռնատար է շրջվել է ձորակը, 62–ամյա վարորդը տեղում մահացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Առինջ գյուղում բեռնատար է շրջվել է ձորակը, 62–ամյա վարորդը տեղում մահացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ