410.4
6.89
411.14
+18
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի ավտովթար Երևանում. VAZ-ի վարորդը տեղում մահացել է, կա 5 վիրավոր

10:52
26 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 01։00-ի սահմաններում Խանջյան փողոցը Հերացի փողոցին միացնող ավտոճանապարհին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ ճակատ-ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 42-ամյա Անդրանիկ Վ․-ի վարած Opel մակնիշի և 61-ամյա Էդուարդ Ա.-ի վարած VAZ 2102 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Էդուարդ Ա․-ն տեղում մահացել է։ Opel-ի վարորդ Անդրանիկ Վ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վերջինիս ուղևոր՝ Երևանի բնակիչ 47-ամյա Լուսինե Մ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իսկ մյուս ուղևորները՝ Երևանի բնակիչներ 42-ամյա Հասմիկ Խ․-ն, 51-ամյա Արմենուհի Ճ․-ն և VAZ 2102-ի ուղևոր Երևանի բնակիչ 57-ամյա Լիզա Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:49
13 Սեպտեմբերի 2022
Հաայաստանի հարավային սահմանի մոտ երկրաշարժ է գրանցվել
Հաայաստանի հարավային սահմանի մոտ երկրաշարժ է գրանցվել
19:37
12 Սեպտեմբերի 2022
Հրապարակվել են 61–ամյա տղամարդու սպանության հանգամանքները, նրա դին գտել էին լճում
61–ամյա տղամարդը որոնվում էր որպես անհետ կորած
12:45
12 Սեպտեմբերի 2022
Երևանում 25–ամյա երիտասարդը «Մակարովից» անզգուշությամբ կրակել է իր որովայնին ու տատիկի ոտքին
Երևանում 25–ամյա երիտասարդը «Մակարովից» անզգուշությամբ կրակել է իր որովայնին ու տատիկի ոտքին
11:26
12 Սեպտեմբերի 2022
Արարատի մարզում բախվել են ՎԱԶ 07–ն ու Lexus–ը, 07–ի վարորդը տեղում մահացել է
Արարատի մարզում բախվել են ՎԱԶ 07–ն ու Lexus–ը, 07–ի վարորդը տեղում մահացել է
16:07
09 Սեպտեմբերի 2022
Առինջ գյուղում հարվածել են խանութի 70–ամյա աշխատակցուհու աչքին և գրպանից գողացել 250 000 դրամ
Առինջ գյուղում հարվածել են խանութի 70–ամյա աշխատակցուհու աչքին և գրպանից գողացել 250 000 դրամ
10:15
09 Սեպտեմբերի 2022
Տավուշի անտառներում Մարոկկոյի քաղաքացի է մոլորվել
Տավուշի անտառներում Մարոկկոյի քաղաքացի է մոլորվել
16:04
08 Սեպտեմբերի 2022
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորը հայտնի երգչի դուստրն է
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորը հայտնի երգչի դուստրն է
11:56
08 Սեպտեմբերի 2022
Ողբերգական վրաերթ Երևանում. կին հետիոտնը տեղում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանում. կին հետիոտնը տեղում մահացել է
10:15
08 Սեպտեմբերի 2022
Երևանի կենտրոնում գիշերը փորձել են գողանալ 23-ամյա երիտասարդի հեռախոսը, հետո էլ դանակահարել են
Երևանի կենտրոնում գիշերը փորձել են գողանալ 23-ամյա երիտասարդի հեռախոսը, հետո էլ դանակահարել են
22:22
07 Սեպտեմբերի 2022
Լճից 61-ամյա տղամարդու դի է դուրս բերվել՝ պատռված վերքերով, նա որոնվում էր որպես անհետ կորած
Լճում հայտնաբերվել է տղամարդու դի` կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի աջ հատվածի և այտի շրջանում պատռված վերքերով
13:04
07 Սեպտեմբերի 2022
Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
10:15
07 Սեպտեմբերի 2022
Տավուշում ջրամբարից տղամարդու դի է դուրս բերվել
Տավուշում ջրամբարից տղամարդու դի է դուրս բերվել