528.92
7.45
475.99
+18
Եղանակը Երևանում
Հայ

Վարդենիսում տղամարդը օղու տարայով հարվածել է համագյուղացու գլխին. վերջինս օրեր անց մահացել է

17:31
06 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 38-ամյա տղամարդու մահվան հանգամանքները: Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 29-ին՝ժամը 21:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի՝ 1978թ. ծնված բնակիչը, վիճաբանության ընթացքում օղու տարայով հարվածել է 38-ամյա համաքաղաքացու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Վերջինս փակ գանգուղեղային տրավմայից առաջացած գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարման հետևանքով օգոստոսի 4-ին՝ ժամը 20.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, իր տանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ):

Վարդենիս քաղաքի՝ 1978թ. ծնված բնակիչը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
23 Հոկտեմբերի 2019
Երևանում 64–ամյա կնոջ դաժան սպանությունը բացահայտվել է, կասկածյալը 46–ամյա տղամարդ է
Երևանում 64–ամյա կնոջ դաժան սպանությունը բացահայտվել է, կասկածյալը 46–ամյա տղամարդ է:
14:46
23 Հոկտեմբերի 2019
Երևանի կենտրոնում հարբած քաղաքացին փորձել է փայտե ձողով հարվածել ոստիկանին (ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում հարբած քաղաքացին փորձել է փայտե ձողով հարվածել ոստիկանին:
13:28
23 Հոկտեմբերի 2019
Անսովոր գողություն Կապանում. 18–ամյա աղջիկը տղամարդու տնից գողացել է մուրճ, հոսանքի ստուգման սարք, պտուտակահան
Անսովոր գողություն Կապանում. 18–ամյա աղջիկը տղամարդու տնից գողացել է մուրճ, հոսանքի ստուգման սարք, պտուտակահան:
10:57
23 Հոկտեմբերի 2019
Երևանի բնակարաններից մեկից տարօրինակ հոտ է զգացվել, հայտնաբերվել է 74–ամյա տղամարդու դի` այրվածքներով
Երևանի բնակարաններից մեկից տարօրինակ հոտ է զգացվել, հայտնաբերվել է 74–ամյա տղամարդու դի` այրվածքներով:
10:33
23 Հոկտեմբերի 2019
Մոտ 16մլն դրամի վնաս. կադաստրի աշխատակիցները կոպիտ խախտումներ են թույլ տվել (ՎԻԴԵՈ)
Մոտ 16մլն դրամի վնաս. կադաստրի աշխատակիցները կոպիտ խախտումներ են թույլ տվել։

21:15
22 Հոկտեմբերի 2019
Մերսող սարք, օծանելիք և այլ ապրանքներ. 63–ամյա կինը գողություն է կատարել Երևանի առևտրի կենտրոններից մեկից (ՎԻԴԵՈ)
Մերսող սարք, օծանելիք և այլ ապրանքներ. 63–ամյա կինը գողություն է կատարել Երևանի առևտրի կենտրոններից մեկից։
19:28
22 Հոկտեմբերի 2019
Արմավիրի մարզում բախվել են Mercedes–ը, ԿԱՄԱԶ–ն ու Opel Astra–ն. Mercedes-ի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել
Արմավիրի մարզում բախվել են Mercedes–ը, ԿԱՄԱԶ–ն ու Opel Astra–ն. Mercedes-ի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել:
12:46
22 Հոկտեմբերի 2019
Դաժան սպանություն Երևանում. 64-ամյա կնոջը դանակահարել են
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է կնոջ դիակը՝ կրծքավանդակի և որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:
15:43
21 Հոկտեմբերի 2019
Երևանի թաղամասերից մեկում քարաթափում է տեղի ունեցել
Երևանի թաղամասերից մեկում քարաթափում է տեղի ունեցել:
15:20
21 Հոկտեմբերի 2019
Ոսկետափ գյուղում 62–ամյա տղամարդը տանն անզգուշությամբ թունաքիմիկատ է խմել ու ժամեր անց մահացել է
Ոսկետափ գյուղում 62–ամյա տղամարդը տանն անզգուշությամբ թունաքիմիկատ է խմել ու ժամեր անց մահացել է:
14:46
21 Հոկտեմբերի 2019
Երևանում 79-ամյա տղամարդը դանակահարել է որդուն
Վիճաբանության ժամանակ 79-ամյա հայրը դանակահարել է որդուն:
13:03
21 Հոկտեմբերի 2019
Մետրոյում ուղևորուհին ընկել է ռելսերի վրա գնացքի գալուց վայրկյաններ առաջ (ՎԻԴԵՈ)
Մետրոյում ուղևորուհին ընկել է ռելսերի վրա գնացքի գալուց վայրկյաններ առաջ: