435.48
4.36
404.42
+1
Եղանակը Երևանում
Հայ

«Ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի». Կարագանդայի ողբերգության գործով հետախուզվող Նարեկ Գուրունյանի հայտարարությունը (ՎԻԴԵՈ)

22:32
07 Հունվարի 2019
© Լուսանկարը՝ screenshot տեսանյութից

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Համացանցում հրապարակվել է Նարեկ Գուրունյանի հայտարարությունը, որը գտնվում է հետախուզման մեջ հունվարի 1–ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում գրանցված սպանության գործով։ 

«Ես` Գուրունյան Նարեկը, ծնվել եմ 1997 թ.–ի մարտի 30–ին, առաջին հերթին իմ ցավակցություններն են հայտնում զոհվածի հարազատներին։ Իմ հերթին ուզում եմ նշել, որ ես ոչ մեկին չեմ սպանել։ Այդ չարաբաստիկ օրը ես մասնակցել եմ «Հին Հռոմ» ռեստորանում զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ մեկին չեմ սպանել», – հայտարարել է Գուրունյանը։

Նա նաև նշել է, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին և խնդրում է նրանց տրամադրել անվտանգություն ու իրականացնել թափանցիկ քննություն։ 

«Պատրաստ եմ պատասխանատվություն կրել  իմ արարքների համար, սակայն ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի։ Ես մարդասպան չեմ», – նշել է Գուրունյանը։

Կարագանդայի ռեստորանում տեղի ունեցած ողբերգությունը և մի քանի օր անց կազմակերպված հանրահավաքները դարձել են քննարկման առարկա Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ–ների և ուժային գերատեսչությունների մակարդակով։ Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ու Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովն անթույլատրելի են համարել կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան ներբերանգ տալու փորձերը։ 

Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վստահեցրել է, որ անցկացվելու է արդար քննություն և դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան: 

Ղազախական ԶԼՄ–ների հաղորդմամբ, փաստի առթիվ սկսվել է նախաքննություն «Սպանություն» հոդվածով։ Tengrinews.kz պորտալի հաղորդմամբ, ձերբակալվել է 7 կասկածյալ (նրանցից հինգը կալանավորվել է), մեկ կասկածյալի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Աղբյուրի տվյալներով, Կարագանդայի մարզի ոստիկանությունում սկսվել է նախաքննություն «Սոցիալական, ազգային, տոհմական, ռասայական, հասարակարգային կամ կրոնական թշնամության հրահրում» հոդվածով։ 

Zakon.kz կայքն ավելի վաղ հաղորդել էր, որ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները ձերբակալել են երեք տղամարդու` Մալխասյան Թորգոմ, Մալխասյան Սոխակ, Նադիրբեկով Կաիր։ Նրանք կասկածվում են ծանր հանցագործություն կատարելու մեջ, Կարագանդայի դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։ Կարագանդայի ոստիկանների կողմից հետախուզում է հայտարարվել Գուրուրյան Նարեկի նկատմամբ։– 0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ
12:18
16 Փետրվարի 2024
ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
Հայաստանի ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
10:35
16 Փետրվարի 2024
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
18:08
15 Փետրվարի 2024
Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ․ փակվել է Բարեկամության մետրոյի մոտ գործող սննդի օբյեկտը (ՖՈՏՈ)
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈ
16:05
15 Փետրվարի 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում․ երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն
Կրակողներն ասել են, որ կրակել են ճնճղուկների ուղղությամբ
12:02
15 Փետրվարի 2024
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել․ երեխաներին տարհանել են
Հրդեհ է բռնկվել Երևանի մանկապարտեզներից մեկում․ երեխաներին տարհանել են
11:03
15 Փետրվարի 2024
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
12:27
14 Փետրվարի 2024
Սպանել է 75–ամյա հորն ու ծեծել մորը․ արտակարգ դեպք Ալավերդիում
44–ամյա տղամարդը ծեծել է 75–ամյա մորն ու ծեծելով սպանել հորը
21:15
13 Փետրվարի 2024
Հայտնաբերվել է այրվածքներով դի․ ողբերգական դեպք Տավուշում
Հայտնաբերվել է այրվածքներով դի