Կամրջի մոտ բախվել են «Toyota»-ն ու «Գազել»-ը, վերջինը կողաշրջվել է. վիրավորներ կան
04.11.2024,
19:41
Բախվել են «Toyota»-ն ու «Գազել»-ը, վերջինը կողաշրջվել է. վիրավորները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 4-ին, ժամը 15:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում է ՀՀ ՆԳ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Մ․ Կ․, ծնված 1975 թ.) և «GAZelle» (վարորդ՝ Ն․ Ս․, ծնված 1965 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «GAZelle» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն․ Ռ․-ն (ծնված 1982 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ ուղղել են «GAZelle» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։