Ավտովթար՝ Երևանում. բախվել են ավտոբուսն ու «Toyota»-ն. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ

12.12.2024, 14:00
Վարորդը սթափ չի եղել. Երևանում ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել
Ավտովթար՝ Երևանում. բախվել են ավտոբուսն ու «Toyota»-ն. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 09:00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Ս. Մ.ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող «Hyundai» ավտոբուսն ու Երևանի բնակիչ 58-ամյա Կ. Մ.ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ ավտոբուսի վարորդը, որում եղել են մեծ թվով ուղևորներ, եղել է ոչ սթափ, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը անընդհատ հայտարարություններ է տարածում, թե երբ վարորդները երթուղի են դուրս գալիս, անցնում են համապատասխան ընթացակարգով, այդ թվում՝ բժիշկը հետազոտում է նրան, ենթարկվում է սթափության փորձաքննության, մինչդեռ այսօր ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ:  

Ավտոբուսն էլ տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:  

Քիչ առաջ Shamshyan.com-ը քաղաքապետարանից տեղեկություն ստացավ.

«46 երթուղին սպասարկվում է մասնավոր ընկերության կողմից։ Ալկոհոլի օգտագործումը, ըստ ստուգման արդյունքների, եղել է երեկվա։ Բայց անգամ այդ փաստով հանդերձ՝ երթուղի դուրս գալը կկիանխվեր, եթե առավոտյան վարորդը երթուղի դուրս գալու ուղեգիր ստանար։ Երթուղի է մտել առանց ուղեգրի, այսինքն՝ ինքնակամ։ Վարորդական իրավունքից արդեն զրկվել է»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։