Տեսանյութ է հրապարակվել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան վրա կատարված հարձակման վայրից (ՎԻԴԵՈ)

29.08.2018, 12:53
Տեսանյութ է հրապարակվել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակման վայրից։
Տեսանյութ է հրապարակվել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան վրա կատարված հարձակման վայրից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակման վայրից։ 

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, օգոստոսի 28-ին ժամը 23.00-ին 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված և զինված 3 անձինք: 

Загружается новость ... "Лево"

Գոռ Մ.-ն և հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել են հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և լինգ: Հ.Ռիժենկոն ձերբակալվել է: –0–