Տասնյակ քաղաքացիներ և փրկարարներ փնտրում են Քաջարանում Ողջի գետն ընկած երեխային
24.06.2016,
19:26
Տասնյակ քաղաքացիներ և փրկարարներ փնտրում են Քաջարանում Ողջի գետն ընկած ութամյա երեխային։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Տասնյակ քաղաքացիներ և փրկարարներ փնտրում են Քաջարանում Ողջի գետն ընկած ութամյա երեխային։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ` հունիսի 24-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է գետը, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ութամյա երեխան ընկել է Ողջի գետը:
«Գետի ողջ երկայնքով 33 փրկարար, 30 ոստիկան և 1 տասնյակից ավելի քաղաքացիներ իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: –0–