435.48
4.36
404.42
+10
Եղանակը Երևանում
Հայ

«Սուբոտեքս» տեսակի թմրամիջոց, թորած ջուր ու «սուպրաստին». թմրանյութերի ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել երկու երևանցու

15:38
09 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի: Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 17:45-ին, 43-ամյա տղամարդը, Երևան քաղաքի Ազատություն պողոտայից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է, «սուբոտեքս» տեսակի թմրամիջոց, չորս հատ ներարկիչ, թորած ջուր ու «սուպրաստին» դեղամիջոց:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը, որը կատարվել է խոշոր չափերով) և 268-րդ հոդվածի 2-րդ մասով (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով), որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում պարզվել է 43-ամյա տղամարդուն թմրամիջոց իրացրած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1972 թվականին: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թվով 3 հատ «B8» գրառմամբ դեղահաբ՝ 0.39, 0.38 և 0.40 գրամ քաշով:

«Խուզարկություն է կատարվել նաև 1972 թվականին ծնված տղամարդու բնակարանում, որտեղ հայտնաբերվել է թվով 8 հատ օգտագործված ներարկիչ, թվով մեկ փայլաթիթեղով փաթեթ՝ դեղնականաչավուն զանգվածով՝ ընդհանուր 0.040 գրամ քաշով, և մեկ փայլաթիթեղով փաթեթ՝ թվով երկու սպիտակ դեղահաբերով՝ ընդհանուր 0.014 գրամ քաշով, որոնք առգրավվել են», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ
12:18
16 Փետրվարի 2024
ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
Հայաստանի ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
10:35
16 Փետրվարի 2024
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
18:08
15 Փետրվարի 2024
Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ․ փակվել է Բարեկամության մետրոյի մոտ գործող սննդի օբյեկտը (ՖՈՏՈ)
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈ
16:05
15 Փետրվարի 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում․ երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն
Կրակողներն ասել են, որ կրակել են ճնճղուկների ուղղությամբ
12:02
15 Փետրվարի 2024
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել․ երեխաներին տարհանել են
Հրդեհ է բռնկվել Երևանի մանկապարտեզներից մեկում․ երեխաներին տարհանել են
11:03
15 Փետրվարի 2024
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
12:27
14 Փետրվարի 2024
Սպանել է 75–ամյա հորն ու ծեծել մորը․ արտակարգ դեպք Ալավերդիում
44–ամյա տղամարդը ծեծել է 75–ամյա մորն ու ծեծելով սպանել հորը
21:15
13 Փետրվարի 2024
Հայտնաբերվել է այրվածքներով դի․ ողբերգական դեպք Տավուշում
Հայտնաբերվել է այրվածքներով դի