+2
Եղանակը Երևանում
Հայ

Սպանություն ռեստորանի բակում. 25–ամյա երիտասարդը մահացել է, կա 2 վիրավոր

11:29
04 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր գիշերը սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։

ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, սեպտեմբերի 4-ին ժամը 01.20-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց են տեղափոխվել 1992 թ. ծնված Ստեփան Մինասյանը՝ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 1972 թ. ծնված Եղիշ Հ.-ն՝ «որովայինի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և 21-ամյա Հարություն Մ.-ն՝ «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ:

Загружается новость ... "Право"

 Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 4-ին ժամը 00.10-ի սահմաններում Հարություն Մ.-ն ռեստորանային համալիրներից մեկի բակում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Ս. Մինասյանի և Եղիշ Հ.-ի հետ, սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել նրանց, ինչի հետևանքով Ս. Մինասյանը և Եղիշ Հ.-ն վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ս. Մինասյանը ժամը 01.35-ին, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Հարություն Մ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:46
22 Մարտի 2024
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ, ավելի քան 100–ը վիրավոր է (ՎԻԴԵՈ)
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ,  ավելի քան 100–ը վիրավոր է․ ՎԻԴԵՈ
22:55
22 Մարտի 2024
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (ՎԻԴԵՈ)
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր․ կադրեր դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
15:34
22 Մարտի 2024
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
11:10
22 Մարտի 2024
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
20:56
21 Մարտի 2024
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (ՖՈՏՈ)
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ՖՈՏՈ
19:48
21 Մարտի 2024
Զինված հարձակում Երևանում․ տուժածը ԱՄՆ քաղաքացի է
Զինված հարձակում Երևանում․ տուժածը գլխի վնասվածք է ստացել
12:57
21 Մարտի 2024
Հայաստանում թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա է հայտնաբերվել
Թմրամիջոցների լաբորատորիան կահավորված էր օդափոխության և ոռոգման համակարգերով
09:25
21 Մարտի 2024
Ազատաշեն գյուղում 100 ճուտ է սատկել հրդեհի հետևանքով
Հրդեհի հետևանքով 100 ճուտ է սատկել
21:15
20 Մարտի 2024
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը (ՎԻԴԵՈ)
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը․ ՎԻԴԵՈ
14:39
20 Մարտի 2024
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է․ այն երկկողմանի փակ է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին  քարաթափում է․ այն երկկողմանի փակ է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:06
20 Մարտի 2024
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք