Շուրջ 20 մարդ է տուժել Լոնդոնի մետրոյում հնչած պայթյունի հետևանքով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

15.09.2017, 15:55
Շուրջ 20 մարդ է տուժել Լոնդոնի մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում կայանած վագոնում հնչած պայթյունի հետևանքով։
Շուրջ 20 մարդ է տուժել Լոնդոնի մետրոյում հնչած պայթյունի հետևանքով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Շուրջ 20 մարդ է տուժել Լոնդոնի մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում կայանած վագոնում հնչած պայթյունի հետևանքով։

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով LBC բրիտանական ռադիոկայանին, մարդիկ հիմնականում ստացել են այրվածքներ։


Բացի բժիշկներից, մետրոյի կայարանում են նաև ոստիկաններ, հրշեջ հաշվարկներ, ինչպես նաև արտակարգ ծառայությունների ուղղաթիռներ։

Twitter Ads info and privacy
The Independent թերթը հրապարակել է առարկայի լուսանկար։ Ենթադրվում է, որ դա պայթուցիկ է։ Լուսանկարում երևում է մեծ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ դույլ է` դուրս ցցված մետաղալարերով։

Չի բացառվում, որ պայթյունը չկանխամտածված է եղել։

 - рис.1

Հիշեցնենք, որ Լոնդոնի մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում այսօր պայթյուն է որոտացել։ «Դիսթրիքթ» գծի գնացքների երթևեկությունը դադարեցվել է «Էռլս Քորթ» և «Ուիմբլդոն» կայարանների միջև։ Ուղևորները տարհանվել են։–0–