524.89
7.4
476.57
+23
Եղանակը Երևանում
Հայ

Քրեական գործ է հարուցվել ոստիկանությունում խոշտանգումներից քաղաքացու մահվան փաստով

16:52
17 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Առերևույթ անձին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելու և անզգուշությամբ մահն առաջացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, 2019թ. ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության աշխատակիցները բռնություն գործադրելով՝ որդուն՝ Երևան քաղաքի բնակիչ Էդգար Ծատինյանին, բերման են ենթարկել ոստիկանության Նոր- նորքի բաժին, որտեղ նա ենթարկվել է բռնությունների, ապա քրեական պատասխանատվության չենթարկվելու վախից կուլ է տվել իր գրպանում միտումնավոր դրված թմրամիջոցը: Դրա հետևանքով նրա ինքնազգացողությունը վատացել է, ոստիկանության աշխատակիցները նրան տեղափոխել են «Արմենիա»ՀԲԿ, որտեղ ժամեր անց Էդգար Ծատինյանը մահացել է:

Загружается новость ... "Право"

Ինչպես արդեն տեղեկացվել է, սույն հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի նախապատրաստումն այնտեղ շարունակելու և հետագա ընթացքը լուծելու համար:

Արդյունքում, նկատի ունենալով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ ոստիկանության՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար մի խումբ անձանց կողմից ենթադրաբար կատարված՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ, այն է՝ անձին մահ պատճառելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՀՔԾ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2- րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով (Խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և ընդունվել վարույթ:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
16 Հոկտեմբերի 2019
Մթության մեջ հարձակվել է ոստիկանի վրա ու փորձել ազատել բռնված ընկերոջը. ոստիկանապետի ԺՊ–ն մանրամասներ է ներկայացրել
Մթության մեջ հարձակվել է ոստիկանի վրա ու փորձել ազատել բռնված ընկերոջը. ոստիկանապետի ԺՊ–ն մանրամասներ է ներկայացրել։
12:00
16 Հոկտեմբերի 2019
Ավան Առինջում գտնվող գործարանում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ավան Առինջում գտնվող գործարանում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ:
11:35
16 Հոկտեմբերի 2019
Ոստիկանների վրա հարձակման մեջ կասկածվող եղբայրներից մեկն անչափահաս է
Ոստիկանների վրա հարձակման մեջ կասկածվող եղբայրներից մեկն անչափահաս է:
11:09
16 Հոկտեմբերի 2019
Երկու անձ է բերման ենթարկվել Ազատության պողոտայում 38–ամյա ոստիկանի սպանության կասկածանքով
Ոստիկանությունը հայտնաբերել է երկու անձի, ովքեր կասկածվում են ժամեր առաջ Ազատության պողոտայում 38–ամյա ոստիկանի սպանության կասկածանքով։
10:47
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են լուսանկարներ ոստիկանի սպանության վայրից, մեկ ոստիկան վիրավոր է (ՖՈՏՈ)
Հրապարակվել են լուսանկարներ Երևանում ոստիկանի սպանության վայրից, մեկ ոստիկան վիրավոր է։
09:19
16 Հոկտեմբերի 2019
Խլել է ոստիկանի ատրճանակն ու կրակել. Երևանում 38–ամյա ոստիկան է սպանվել
Գիշերը Երևանում 38–ամյա ոստիկան է սպանվել։
22:39
15 Հոկտեմբերի 2019
Ողբերգական ավտովթար Տավուշում. Porsche Cayenne–ի 35–ամյա վարորդը տեղում մահացել է
Ողբերգական ավտովթար Տավուշում. Porsche Cayenne–ի 35–ամյա վարորդը տեղում մահացել է, կա վիրավոր։
20:17
15 Հոկտեմբերի 2019
Ոստիկանի կեղծ վկայական` վարկ ստանալու համար. ոստիկանության բացահայտումը (ՎԻԴԵՈ)
Անհայտ անձինք վարկեր ստանալու նպատակով բանկեր են ներկայացրել ոստիկանի կեղծ վկայական ու աշխատավարձի չափի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։
16:46
15 Հոկտեմբերի 2019
Արտաշատում թունավորված երեխաները դպրոցում նրբերշիկով պիցցա են կերել. տեսչական մարմինը մեկնաբանում է
Արտաշատում թունավորված երեխաները դպրոցում նրբերշիկով պիցցա են կերել. տեսչական մարմինը մեկնաբանում է:
15:23
15 Հոկտեմբերի 2019
Հայաստանի դպրոցներից մեկից թունավորման նշաններով հոսպիտալացվել է մեկ տասնյակից ավելի երեխա
Պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։
15:54
14 Հոկտեմբերի 2019
«Էրեբունի» ԲԿ-ում 47-ամյա ծննդկան է մահացել
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը հղի կին է մահացել:
14:07
14 Հոկտեմբերի 2019
Միջադեպ Մոսկվա–Գյումրի չվերթի օդանավում. 41–ամյա ուղևորը ներկայացել է ոստիկանություն
Միջադեպ Մոսկվա–Գյումրի չվերթի օդանավում. 41–ամյա ուղևորը ներկայացել է ոստիկանություն։