Քրեական գործ է հարուցվել բանկոմատից խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

16.12.2016, 18:01
Քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ:
Քրեական գործ է հարուցվել բանկոմատից խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։

Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2016թ. դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան` ժամը 05:20-ի սահմաններում, վնասելու եղանակով բացել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատը և հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:

 - рис.1

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

 - рис.2

Դեպքի վայրի զննությամբ բանկոմատի մակերեսից վերցվել են պայթյունի արգասիքների փորձանմուշներ, հարակից տարածքից հատնաբերվել է թվով 2՝ գազի և թթվածնի համար նախատեսված գազաբալոն՝ իրենց մալուխով և թափանցիկ ռետինե խողովակով:

Նշանակվել են փորձաքննություններ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար։

 - рис.3

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

 - рис.4

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ։ -0-