438.46
4.38
402.63
+8
Եղանակը Երևանում
Հայ

Քրեական գործ է հարուցվել Վաղարշապատում 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։

14:52
24 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել Վաղարշապատում 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նախօրեին 18:55-ին «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ-չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վաղարշապատի բնակիչ Ն.Հովհաննիսյանը՝ ծնված.1972թ: Ավելի ուշ բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ վիրահատության ժամանակ՝ ժամը 21.45-ի սահմաններում, Ն.Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է սիրտ-անոթային սուր անբավարարություն և կենսաբանական մահ:

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ստեղծվել է քննչական խումբ:

Քննությամբ պարզվել է, որ Ն.Հովհաննիսյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է Վաղարշապատի հրապարակում՝ Կոմիտասի արձանի մոտակայքում։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, հարցաքննվել մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննչական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:48
15 Մարտի 2024
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
13:23
15 Մարտի 2024
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ  Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
10:27
15 Մարտի 2024
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ