ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր քարաթափում է տեղի ունեցել Երևանի «Հրազդան» մարզդաշտից դեպի Հաղթանակի կամուրջ տանող հատվածում։
Загружается новость ... "Лево"
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մոյեմբերի 30-ին ժամը 14:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզդաշտից դեպի Հաղթանակի կամուրջ տանող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհի երթևեկելի հատվածը ծանրաբեռնված է, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–