ՀՀ ոստիկանությունը որոնում է հոկտեմբերի 1–ին անհայտ կորած երիտասարդ կնոջը
23.10.2015,
17:17
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակչուհի, 34–ամյա Նինա Մակյանը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակչուհի, 34–ամյա Նինա Մակյանը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Կինը հոկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Կնոջ հագին եղել է սև վերնազգեստ, կապույտ տաբատ և կիսաճտքավոր դեղին կոշիկ:
Արտաքին նշաններն են` հասակը 175 սմ, նիհարավուն կազմվածքով:
Նինա Մակյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել /010/ 59-06-14, /0222/ 2-22-02, 2-11-07 կամ 1-02 հեռախոսահամարներով:–0–

