Բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել է մկրատաձև դիրք. ճանապարհը երկկողմանի փակ էր

03.12.2024, 15:29
Տաթև-Լծեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել էր մկրատաձև դիրք
Բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել է մկրատաձև դիրք. ճանապարհը երկկողմանի փակ էր

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 3-ին, ժամը 10:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել է մկրատաձև դիրք. ավտոճանապարհը երկկողմանի փակ է:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են «Daf» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: