571.39
6.68
484.93
+22
Եղանակը Երևանում
Հայ

Պարզվել են «Կարմիր խաչի» մոտ ավտոմեքենայի հրկիզման մանրամասները

16:53
09 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Պարզվել են «Կարմիր խաչի» մոտ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հրկիզման մանրամասները։

Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աշտարակի խճուղում զենքի գործադրմամբ ավազակություն և ուրիշի գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ:

Խոշոր հրդեհ Երևանում. ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի>>

Փետրվարի 7-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ  «Կարմիր խաչի» մոտ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է այրվում, կա տուժած։ Քիչ ավելի ուշ «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում հարցականով և գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1982թ. ծնված Ա.Ալեքսանյանը, ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի դիմաց։

Դեպքի առթիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016թ. փետրվարի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ալեքսանյանը ՍՊԸ-ին պատկանող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Աշտարակի խճուղով և հասնելով Վահագնի թաղամասի մոտակայք՝ նկատել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայից իրեն ուղղված կանգնելու լուսային ազդանշան և ավտոմեքենան կանգնեցրել ճանապարհի  աջ եզրային հատվածում։

Ա.Ալեքսանյանին են մոտեցել երկու անծանոթ անձինք և դանակի սպառնալիքով գումար պահանջել, ահաբեկել, լսելով, որ Ա.Ալեքսանյանի մոտ գումար չկա՝ հարվածել են գլխին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստացած հարվածների պատճառով Ա.Ալեքսանյանը գիտակցությունը կորցրել է, իսկ որոշ ժամանակ անց գիտակցության գալով՝ նկատել է, որ իր ավտոմեքենան հրկիզված է, իսկ անծանոթ անձինք դիմել են փախուստի։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ավազակություն), 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հրկիզման եղանակով ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:-0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:40
19 Սեպտեմբերի 2021
Շղթայական ավտովթար Երևանում․ Infiniti-ն բախվել է կայանված 4 մեքենաներին, որոնցից մեկը ոստիկանական մեքենա է (ՖՈՏՈ)
Շղթայական ավտովթար Երևանում․ Infiniti-ն բախվել է կայանված 4 մեքենաներին, որոնցից մեկը ոստիկանական մեքենա է.ՖՈՏՈ
14:54
17 Սեպտեմբերի 2021
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Toyota–ն ու ЗИЛ–ը, Toyota–ի վարորդը տեղում մահացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Toyota–ն ու ЗИЛ–ը, Toyota–ի վարորդը տեղում մահացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:30
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
15:23
16 Սեպտեմբերի 2021
Ողբերգական դեպք Սյունիքում. 37–ամյա տղամարդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6–ամյա աղջնակի
Ողբերգական դեպք Սյունիքում. 37–ամյա տղամարդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6–ամյա աղջնակի
14:18
16 Սեպտեմբերի 2021
Երևանում հրազենային վիրավորումով 32–ամյա տղամարդ է հոսպիտալացվել. ընկերը հայտնել է, որ գրիչ–հրազենով կրակել է ինքն իրեն
Երևանում հրազենային վիրավորումով 32–ամյա տղամարդ է հոսպիտալացվել. ընկերը հայտնել է, որ գրիչ–հրազենով կրակել է ինքն իրեն
12:39
16 Սեպտեմբերի 2021
Երևանում 15–ամյա աղջիկ է անհետ կորել (ՎԻԴԵՈ)
Երևանում 15–ամյա աղջիկ է անհետ կորել.ՎԻԴԵՈ
15:53
15 Սեպտեմբերի 2021
Երևանում տղամարդիկ մտել են բնակարան և փող ու գուլպա գողացել (ՎԻԴԵՈ)
Երևանում տղամարդիկ մտել են բնակարան և փող ու գուլպա գողացել.ՎԻԴԵՈ
14:57
15 Սեպտեմբերի 2021
«Դաստիարակչական» ավտոառևանգում Վանաձորում. 62–ամյա տղամարդն առևանգել է ընկերոջ մեքենան (ՎԻԴԵՈ)
Վանաձորում 62–ամյա տղամարդն առևանգել է ընկերոջ մեքենան, որպեսզի «դաս տա» նրան.ՎԻԴԵՈ
12:45
15 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին
Որպես անհետ կորած որոնվում են 37–ամյա կինն ու նրա որդին
12:16
15 Սեպտեմբերի 2021
Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք
Մետրոպոլիտենից 18–ամյա երիտասարդ է բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք
22:42
14 Սեպտեմբերի 2021
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում
Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ մետաղական լարով կախված վիճակում
16:01
14 Սեպտեմբերի 2021
Կադրեր Երևանում գրանցված ուժեղ հրդեհից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Երևանում գրանցված ուժեղ հրդեհի կադրերը.ՎԻԴԵՈ