Պարզվել է Երևանի բակում գլուխն ամբողջովին վնասված կնոջ ինքնությունը
07.06.2016,
16:48
ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները պարզել են երկուշաբթի Երևանի բակերից մեկում հայտնաբերված կնոջ ինքնությունը:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները պարզել են երկուշաբթի Երևանի բակերից մեկում հայտնաբերված կնոջ ինքնությունը, հաղորդում է shamshyan.com կայքը:
Երևանի բակերից մեկում հայտնաբերվել է գլուխն ամբողջովին վնասված դի>>
Երկուշաբթի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 46/1 շենքի բակում հայտնաբերվել էր գլուխն ամբողջովին վնասված կնոջ դի, ինչի հետևանքով ոստիկանները կնոջ ինքնությունը պարզելու հետ կապված խնդիր ունեին: Կար վարկած, որ տեղի ունեցածը կամ ինքնասպանություն է, կամ դժբախտ պատահար:
Կայքի հաղորդմամբ, կինը Նորք Նորք վարչական շրջանի Մոլդովական 44/3 շենքի բնակիչ, 63-ամյա Ռուզաննա Գրիգորյանն է: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա հաշվառված է եղել Ավանի հոգեբուժական կենտրոնում: -0-