ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին խոշոր ավտովթար է Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, նոյեմբերի 6-ին, ժամը 14:32-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ` Յուրի Ղ․, ծնված 1957 թ.) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ` Սամվել Մ․, ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները», – նշվում է հաղորդագրության մեջ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արմեն Բ․-ն (ծնված 1997 թ.) և Արմեն Թ․-ն տեղի ուժերով տեղափոխվել են հիվանդանոց։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։–0–