Երևանում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. վերջինը կոտրել է խաչմերուկներն ազդարարող ցուցանակը. կա վիրավոր

18.11.2024, 20:51
Խոշոր ավտովթար՝ Երևանում
Երևանում բախվել են «Opel»-ն  ու «Kia»-ն. վերջինը կոտրել է խաչմերուկներն ազդարարող ցուցանակը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։ 

Ժամը 02:50-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 67-ամյա Հովհաննես Կապլանյանի վարած «Kia» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Շեկյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկներն ազդարարող ցուցանակին:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, «Kia»-ի վարորդը տեղափոխվել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։