Մտել են «Հայփոստ»-ի բաժանմունք և գողացել հեռախոսներ, մետաղադրամներ, էլեկտրատաքացուցիչ
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Համայնքային ոստիկանության Վայքի բաժին դեկտեմբերի 9-ին հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել և «Հայփոստ» ՓԲ ընկերության Հերհեր բնակավայրի բաժանմունքից գողացել են բջջային հեռախոսներ, կնիքված տարայից՝ մետաղադրամներ, էլեկտրատաքացուցիչ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը դեկտեմբերի 7-ի ժամը 5-ի սահմաններում կատարել է նույն գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդը:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է արարքը և հայտնել, որ պատրաստ է գողոնը ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։