ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 6 ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ շտապօգնության թիվ 62 խումբը կանչով մեկնել է Մետրոյի Գործարանային կայարանի մուտքի մոտ, որտեղ հայտնաբերվել է 55-60 տարեկան տղամարդու դի։
Տեղում դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։-0-