415.48
6.71
405.78
+23
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի դեպք Երևանում. Mercedes–ը, վրաերթի ենթարկելով 3 քաղաքացու, մխրճվել է ծաղկի սրահի մեջ (ՖՈՏՈ)

11:52
15 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20:20-ի սահմաններում Mercedes C250 մակնիշի ավտոմեքենան ժողովրդին հայտնի «15 կվարտալի» Չաուշի հրապարակում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ծաղկի սրահի մեջ:

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ Mercedes-ը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Шамшян ДТП

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն պարեկները՝ գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ բաժանմունքի պետ Գ. Պողոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Հ. Ղազարյանը, ով այս պահին ոստիկանների հսկողության տակ է և դեպքի վայրից փախուստի չի դիմել:

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը, որնցից 2-ը, ըստ տեղեկությունների, ծաղկի սրահի աշխատակիցներն են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:28
10 Օգոստոսի 2022
Չգործող ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել
Չգործող ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել
22:49
09 Օգոստոսի 2022
Հրդեհ է բռնկվել Երևանի խոշոր առևտրային կենտրոններից մեկի տարածքում (ՎԻԴԵՈ)
Հրդեհ է բռնկվել Երևանի խոշոր առևտրային կենտրոններից մեկի տարածքում. ՎԻԴԵՈ
15:22
09 Օգոստոսի 2022
Սարսափելի կադրեր այսօր Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից (ՎԻԴԵՈ)
Սարսափելի կադրեր այսօր Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. ՎԻԴԵՈ
11:12
09 Օգոստոսի 2022
Ողբերգական ավտովթար Երևան–Աշտարակ ճանապարհին. բախվել են Opel–ն ու բեռնատարը, կան զոհեր
Ողբերգական ավտովթար Երևան–Աշտարակ ճանապարհին. բախվել են Opel–ն ու բեռնատարը, կան զոհեր
15:08
08 Օգոստոսի 2022
Խոշոր ավտովթար Երևանում` 5 մեքենայի մասնակցությամբ. 5 վիրավորներից մեկը հղի է
Խոշոր ավտովթար Երևանում` 5 մեքենայի մասնակցությամբ. 5 վիրավորներից մեկը հղի է
14:23
08 Օգոստոսի 2022
Ավազակային հարձակում Երևանի կենտրոնում. մտել է խանութ, սպառնացել է աշխատակցուհուն և հափշտակել 540 հազար դրամ
Ավազակային հարձակում Երևանի կենտրոնում. մտել է խանութ, սպառնացել է աշխատակցուհուն և հափշտակել 540 հազար դրամ
11:55
08 Օգոստոսի 2022
Սպանություն Երևանում. 48–ամյա որդին կասկածվում է 74–ամյա հորը սպանելու մեջ
Սպանություն Երևանում. 48–ամյա որդին կասկածվում է 74–ամյա հորը սպանելու մեջ
11:12
08 Օգոստոսի 2022
Սևանա լճում 42–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել
Սևանա լճում 42–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել
16:13
07 Օգոստոսի 2022
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել, 65 մարդ տարհանվել է, կան տուժածներ (ՖՈՏՈ)
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել, 65 մարդ տարհանվել է, կան տուժածներ. ՖՈՏՈ
15:42
05 Օգոստոսի 2022
Ողբերգական դեպք Վարդենիսում. 11–ամյա տղան ընկել է տնակի տանիքից և հիվանդանոցում մահացել է
Ողբերգական դեպք Վարդենիսում. 11–ամյա տղան ընկել է տնակի տանիքից և հիվանդանոցում մահացել է
12:01
05 Օգոստոսի 2022
Երևան–Սևան ճանապարհին 22–ամյա աղջիկը դուրս է նետվել մեքենայից ու մահացել. հայտնի են դաժան դեպքի հանգամանքները
Երևան–Սևան ճանապարհին 22–ամյա աղջիկը դուրս է նետվել մեքենայից ու մահացել. հայտնի են դաժան դեպքի հանգամանքները
10:09
05 Օգոստոսի 2022
49-ամյա տղամարդը գերեզմաններից զարդանախշեր է գողացել ու բռնվել է
49-ամյա տղամարդը գերեզմաններից զարդանախշեր է գողացել ու բռնվել է