Բախվել են անչափահասի վարած «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են

07.12.2024, 13:06
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են

Բախվել են անչափահասի վարած «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 16։30-ի սահմաններում Արզական գյուղի Երևանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 61-ամյա Բագրատ Ս․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 15-ամյա Ազատ Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Բագրատ Ս․-ն, վերջինիս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Մարինե Ս․-ն և Ազատ Բ․-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Էրիկ Մ․-ն և 15-ամյա Էրիկ Խ․- մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից 3-ին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվ են գործել «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։