Մեքսիկացի ըմբիշը մահացել է խաղադաշտում` պարտություն կրելուց հետո (ՎԻԴԵՈ 18+)

14.05.2019, 12:46
Մեքսիկացի ըմբիշ Սեսար Գոնսալես Բարոնը, ով հայտնի է «Արծաթե թագավոր» մականունով, մահացել է Լոնդոնում կայացած ռեստլինգի շոուի ժամանակ:
Մեքսիկացի ըմբիշը մահացել է խաղադաշտում` պարտություն կրելուց հետո (ՎԻԴԵՈ 18+)

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մեքսիկացի ըմբիշ Սեսար Գոնսալես Բարոնը, ով հայտնի է «Արծաթե թագավոր» մականունով, մահացել է Լոնդոնում կայացած ռեստլինգի շոուի ժամանակ: Այդ մասին հայտնում է է life.ru-ն` հղում անելով ВВС-ի վրա:

Նշվում է, որ բռնցքամարտի ավարտից անմիջապես հետո, որում նա պարտություն է կրել, ըմբիշը երկար ժամանակ չի կարողացել ոտքի կանգնել, ինչի պատճառով դաշտ են հրավիրվել բժիշկներ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Քինգը մահացել է: Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը:-0-