437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

1 զոհ և 8 վիրավոր. սարսափելի ավտովթար է գրանցվել Երասխ-Տիգրանաշեն ճանապարհին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

16:23
08 Օգոստոսի 2020
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր սարսափելի ավտովթար է գրանցվել Երասխ–Տիգրանաշեն ավտոճանապարհին։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 08։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ДТП Ерасх

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 68-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Toyota Ipsum» (վարորդ՝ Գագիկ Դ․, ծնված 1987 թ.) և «Hyundai Elantra» (վարորդ՝ Հարություն Հ․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել, այնուհետև շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցրել վարորդներին և «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նունե Հ․-ին․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Վարորդները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

ДТП Ерасх

«Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արամ Կ․-ն (ծնված 1985 թ.), Արմեն Մ․-ն (ծնված 1992 թ.) և «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արամ Ե․-ն (ծնված 2010 թ.), Արման Ե․-ն (ծնված 2014 թ.), Եվա Գ․-ն (ծնված 2011 թ.), Վարդուհի Ս․-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ДТП Ерасх

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը