Մահվան ելքով ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին
10.12.2015,
10:10
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում, Դիլիջանի թունելի հարևանությամբ, բախվել են Opel Vectra մակնիշի և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Կայքի հաղորդմամբ` վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վարորդները հարևաններ են, իսկ մահացածը վիրավոր ուղևորուհու ամուսինն էր։–0–

