529.69
7.45
476.43
+12
Եղանակը Երևանում
Հայ

Լրագրողական կազմակերպությունները` «Հայելի» մամուլի ակումբի վրա կատարված հարձակման մասին. լրատվամիջոցների զգալի մասը վերածվել է քարոզչամիջոցի

13:21
07 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անընդունելի և դատապարտելի են այն քայլերը, որոնք կարող են ճնշել կամ ոտնահարել ազատ խոսքի իրավունքը։ Այդ մասին նշվում է «Հայելի» ակումբի վրա կատարված հարձակման վերաբերյալ մի շարք լրատվական կազմակերպությունների կողմից տարացված հայտարարությունում:

Ինչպես նշվում է հրատարակության կայքում, 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Նշվում է, որ նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերտառությամբ հոդվածն էր։

«ԶԼՄ-ների բևեռացումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների` հանգեցրել է նրան, որ լրատվամիջոցների զգալի մասը վերածվել է քարոզչամիջոցի՝ սպասարկելով նախևառաջ դրանց սեփականատերերի ու հովանավորների շահերը։ Գործի են դրվել «ուղեղների լվացման» բոլոր մեթոդները, այդ թվում` ֆեյք-լուրերը, միտումնավոր խեղաթյուրված փաստերը, աչառու, մոլորեցնող մեկնաբանությունները և այլն», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ըստ հայտարարության հեղինակների, հանրության շրջանում դա առաջացնում է անթաքույց վրդովմունք, ինչը որոշ դեպքերում դրսևորվում է անթույլատրելի գործողություններով։

Կազմակերպությունը կոչ է անում իշխանություններին և ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ հանդես գալ հայտարարություններով և կոչ անել իրենց աջակիցներին ու համակիրներին՝ զսպվածություն ու հանդուրժողականություն ցուցաբերել այլ կարծիքներ և տեսակետներ արտահայտողների նկատմամբ:

Իրավապահ մարմիններին կոչ է արվում քննության առնել «Hayeli.am»-ի խմբագրության տարածքում տեղի ունեցած միջադեպը և հիմքերի առկայության դեպքում կիրառել պատասխանատվության միջոցներ: Տարբեր քաղաքական ճամբարների շահերը սպասարկող ԶԼՄ-ներից՝ վերադառնալ պրոֆեսիոնալ դաշտ. հրաժարվել մանիպուլյացիաներից, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հետևել լրագրողական էթիկայի նորմերին, հարգել ու ներկայացնել հասարակության մեջ առկա կարծիքների բազմազանությունը։

Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «ասպարեզ» ակումբը, «լրագրողներ հանուն ապագայի» հկ-ն և այլն:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
17 Հոկտեմբերի 2019
77–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 77–ամյա Կնյազ Ջանունցը:
17:55
17 Հոկտեմբերի 2019
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից:
16:20
17 Հոկտեմբերի 2019
Կապանում փլուզված տան փլատակների տակից դուրս են բերվել տղամարդու և կնոջ դիեր
Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:
11:47
17 Հոկտեմբերի 2019
Կապանում երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել, ներսում մարդիկ կան (ՎԻԴԵՈ)
Սյունիքի մարզում փլուզում է տեղի ունեցել։
11:11
17 Հոկտեմբերի 2019
Սյունիքում վնասվել է կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են գետը (ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
15:22
16 Հոկտեմբերի 2019
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ:
15:10
16 Հոկտեմբերի 2019
Երևանում հայրը դանակահարել է 16–ամյա որդուն
Երևանում հայրը դանակահարել է 16–ամյա որդուն, այնուհետև զանգել ոստիկանություն ու նշել, որ որդուն դանակահարել են։
14:51
16 Հոկտեմբերի 2019
Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին
Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին:
12:29
16 Հոկտեմբերի 2019
Մթության մեջ հարձակվել է ոստիկանի վրա ու փորձել ազատել բռնված ընկերոջը. ոստիկանապետի ԺՊ–ն մանրամասներ է ներկայացրել
Մթության մեջ հարձակվել է ոստիկանի վրա ու փորձել ազատել բռնված ընկերոջը. ոստիկանապետի ԺՊ–ն մանրամասներ է ներկայացրել։
12:00
16 Հոկտեմբերի 2019
Ավան Առինջում գտնվող գործարանում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ավան Առինջում գտնվող գործարանում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ:
11:35
16 Հոկտեմբերի 2019
Ոստիկանների վրա հարձակման մեջ կասկածվող եղբայրներից մեկն անչափահաս է
Ոստիկանների վրա հարձակման մեջ կասկածվող եղբայրներից մեկն անչափահաս է:
11:09
16 Հոկտեմբերի 2019
Երկու անձ է բերման ենթարկվել Ազատության պողոտայում 38–ամյա ոստիկանի սպանության կասկածանքով
Ոստիկանությունը հայտնաբերել է երկու անձի, ովքեր կասկածվում են ժամեր առաջ Ազատության պողոտայում 38–ամյա ոստիկանի սպանության կասկածանքով։