Կրակոցներ Նիժնի Նովգորոդի դպրոցներից մեկի մոտ. հարձակվել են հայ զույգի վրա (ՎԻԴԵՈ)

01.03.2019, 17:55
Կրակոցներ Նիժնի Նովգորոդի դպրոցներից մեկի մոտ. հարձակվել են հայ զույգի վրա:
Կրակոցներ Նիժնի Նովգորոդի դպրոցներից մեկի մոտ. հարձակվել են հայ զույգի վրա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Անհայտ անձինք կրակ են բացել անցորդների ուղղությամբ Նիժնի Նովգորոդի Տոնկինսկի փողոցի 121 դպրոցի մոտակայքում: Ականատեսը պատմել է «360» հեռուստաընկերությանը, որ ոճրագործները փորձել են հարձակվել հայ զուգի վրա:

«Ինչ-որ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո զենքերով հարձակվել են հայերի վրա: Երկու մարդ գտնվել է մեքենայում, նրանց վրա հարձակում են գործել: Հարձակման ենթարկվածները փորձել են փախչել և մտել են դպրոց: Նրանք հայեր են` տղամարդ ու կին, ընդ որում տղամարդուն վիրավորել են: Նրանք թաքնվել են դպրոցում», - պատմել է ականատեսը:

Ըստ նրա, ոստիկանություն են կանչել, հայտարարվել է «Պերեխվատ» պլանը, վիրավորներին տարել են ոստիկանության բաժին: Դպրոցի ղեկավարությունը ոչ մի մեկնաբանություն չի տվել: Վիրավորների մեքենայի մոտ փորձագետներ են աշխատում:

Միաժամանակ ուսումնական հաստատության ներկայացուցիչները հերքում են կրակոցների փաստը։

«Ոչ դպրոցում, ոչ էլ դպրոցի տարածքում որևէ կրակոց չի եղել», - «360»-ին ասել է դպրոցի ղեկավարությունը:

Դպրոցականները պատմել են «360»-ին, որ դպրոցում դասապրոցեսի խափանում չի եղել: Ցածր դասարանների աշակերտներին տուն են ուղարկել: Մնացածի դասերն ընթանում են` համաձայն դասացուցակի: Չնայած երեխաներին չեն թողնում իջնել առաջին հարկ:

«Մենք ոչինչ չգիտենք: Մեզ ասում են, որ կրակոցներ են եղել: Սկսել են խաբել` ասելով, որ ոչինչ չի եղել, որ դա ուսումնական տագնապ է և այլն», - պատմել են դպրոցականները:

Շենքի մոտ հերթապահում են հրշեջները, շտապ օգնությունը և ոստիկանությունը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, սկսվել են կրակողների որոնողական աշխատանքները:-0-