531.95
7.48
476.32
+13
Եղանակը Երևանում
Հայ

Կրակոցներ Լոռու մարզում. կա 3 զոհ և 5 վիրավոր

16:55
05 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Տան մեջ հայտնաբերվել են հրազենից արձակված գնդակներ, գաղտնի փականով դանակներ, ներարկիչներ, բջջային հեռախոսներ, թմրանյութերի նմանվող իրեր: Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, 5,45մմ 6 պարկուճ, 2 գնդակ/, 9մմ 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ:

Նախամուտքում և սենյակներում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են սպանված 2 երիտասարդ տղայի դի, պարզել են նաև, որ հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է:

Մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը: Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 30-ամյա Գոռ Գրիգորյանը, 26-ամյա Գեւորգ Գեւորգյանը, 29-ամյա Լեւոն Ժամհարյանը, 25-ամյա Լեւոն Խաչատրյանը եւ 21-ամյա Անդրանիկ Թադեւոսյանը: Մյուս տեղափոխվածի ինքնությունը ճշտվում է: Վանաձորի բժշկական կենտրոն ընդունվելու պահին մահացել է 30-ամյա Գոռ Գրիգորյանը:

Ըստ աղբյուրի, մահացած Դավիթ եւ Անդրանիկ Օհանյանները հարազատ եղբայրներ են: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի, 2-րդ կետի (Սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորների վրա սուր-կտրող-ծակող առարկայի հարված հետքեր կան, իսկ ինչ վնասվածքներ են ստացել մահացածները, դա պարզ կլինի դիակների դատաբժշկական փորձաքննությունից հետո:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:43
21 Հոկտեմբերի 2019
Երևանի թաղամասերից մեկում քարաթափում է տեղի ունեցել
Երևանի թաղամասերից մեկում քարաթափում է տեղի ունեցել:
15:20
21 Հոկտեմբերի 2019
Ոսկետափ գյուղում 62–ամյա տղամարդը տանն անզգուշությամբ թունաքիմիկատ է խմել ու ժամեր անց մահացել է
Ոսկետափ գյուղում 62–ամյա տղամարդը տանն անզգուշությամբ թունաքիմիկատ է խմել ու ժամեր անց մահացել է:
14:46
21 Հոկտեմբերի 2019
Երևանում 79-ամյա տղամարդը դանակահարել է որդուն
Վիճաբանության ժամանակ 79-ամյա հայրը դանակահարել է որդուն:
13:03
21 Հոկտեմբերի 2019
Մետրոյում ուղևորուհին ընկել է ռելսերի վրա գնացքի գալուց վայրկյաններ առաջ (ՎԻԴԵՈ)
Մետրոյում ուղևորուհին ընկել է ռելսերի վրա գնացքի գալուց վայրկյաններ առաջ:
10:45
21 Հոկտեմբերի 2019
Կրկին 3 զոհ և 1 վիրավոր. Շիրակում Suzuki–ն, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում
Կրկին 3 զոհ և 1 վիրավոր. Շիրակում Suzuki–ն, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում:
23:46
20 Հոկտեմբերի 2019
2 վիրավոր և 3 զոհ. Երևանում BMW–ն բախվել է երկաթե էլեկտրասյանը
2 վիրավոր և 3 զոհ. Երևանում BMW–ն բախվել է երկաթե էլեկտրասյանը:
23:33
20 Հոկտեմբերի 2019
Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie խմբագրության վրա (ՖՈՏՈ)
Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie խմբագրության վրա:
16:27
20 Հոկտեմբերի 2019
Դիտավորյալ վրաերթ` կյանքից զրկելու մտադրությամբ. 30–ամյա քաղաքացին Opel–ով փորձել է վրաերթի ենթարկել 2 քաղաքացու
Դիտավորյալ վրաերթ` կյանքից զրկելու մտադրությամբ. 30–ամյա քաղաքացին Opel–ով փորձել է վրաերթի ենթարկել 2 քաղաքացու:
12:37
20 Հոկտեմբերի 2019
35-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել հարազատների գերեզմանում. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
00:03
20 Հոկտեմբերի 2019
Երևանում տոնական հրավառության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)
Երևանում տոնական հրավառության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել:
13:59
19 Հոկտեմբերի 2019
Օհանավան գյուղում որսորդական հրազենով կրակել են շանն ու դիպել 32–ամյա կնոջը
Օհանավան գյուղում որսորդական հրազենով կրակել են շանն ու դիպել 32–ամյա կնոջը:
21:15
18 Հոկտեմբերի 2019
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել (ՎԻԴԵՈ)
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել: