424.11
4.26
393.28
+8
Եղանակը Երևանում
Հայ

Կրակոցներ Երևանում. դիմակավորված անձը փորձել է գումար հափշտակել տարադրամի փոխանակման կետից

12:55
09 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, ներս է մտել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 7/385 հասցեում գործող «ՌՄ» մթերային խանութ և կրակոցներ արձակել։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, հանցագործը, ով եղել է դիմակավորված, ավտոմատն ուղղել է խանութի ներսում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա և գումար պահանջել։

Տեսնելով, որ աշխատակցուհին դիմադրում է, նա գործի է դրել ավտոմատը. կրակոցներ է արձակել, ինչից հետո իր սև գործը չավարտելով՝ դիմել է փախուստի։

Կայքի հաղորդմամբ, ոստիկանները խանութի ներսում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 3 կրակված պարկուճ, ինչպես նաև կրակոցի հետևանքով վնասված հետքեր։

Կայքի տեղեկություններով՝ հանցագործը ոչինչ չի կարողացել տանել։

Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի, տեղակալներ Արսեն Վարդանյանի և Վահագն Սիմոնյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագետները։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ օպերատիվորեն ժամանել են նաև վարչական շրջանի դատախազներ Արթուր Մելիքյանն ու Սմբատ Մովսիսյանը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:12
29 Մարտի 2024
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը․ վերջինս 6 օր անց մահացել է
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը
13:13
29 Մարտի 2024
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը  տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
10:45
29 Մարտի 2024
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
16:02
28 Մարտի 2024
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը․ Հրազդանի սպանությունը բացահայտվել է
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը
11:47
28 Մարտի 2024
27–ամյա երիտասարդն օրը ցերեկով փողոցում դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Երիտասարդը թիկունքից հարվածել նախկին կնոջ մեջքին, սրտին և աջ ոտքին, ապա դանակով հարվածներ է հասցրել նաև նրա քրոջը
15:35
27 Մարտի 2024
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող (ՎԻԴԵՈ)
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող․ ՎԻԴԵՈ
15:09
27 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ 1 մարդ տեղում մահացել է, կա 5 վիրավոր (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում
12:47
27 Մարտի 2024
Այգում մոտեցել է ԱՄՆ քաղաքացուն, ատրճանակով հարվածել գլխին ու հափշտակել պայուսակը․ կասկածյալին որոնում են (ՖՈՏՈ)
Փողոցում քաղաքացիներից մեկը վազել է երիտասարդի հետևից, սակայն նա փախուստի ընթացքում պայուսակից հանել է դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ․ ՖՈՏՈ
16:07
26 Մարտի 2024
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ
14:00
26 Մարտի 2024
Հրացաններ ու ատրճանակ․ ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
Ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
14:38
25 Մարտի 2024
Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է
Ասում են, որ դանակահարոդն օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել