Կրակոցներ Արցախի փողոցում. 1 մարդ հոսպիտալացվել է

24.08.2019, 18:48
Հարուցվել է քրեական գործ:
Կրակոցներ Արցախի փողոցում. 1 մարդ հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Արցախի փողոցում Կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, օգոստոսի 23-ին, ժամը 19.45-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ: 

Ըստ բժշկի տեղեկանքի նա ի վիճակի չէր բացատրություն տալու: Պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ին, Արցախի փողոցում, վիճաբանության ժամանակ, քաղաքացուն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Նոր-Արեշի 33-ամյա մի բնակիչ:

Պարզվել է նաև,որ վիճաբանության ընթացքում հիվանդանոց տեղափոխված երիտասարդը իր մոտ եղած գազային ատրճանակից մի քանի անգամ կրակել է իրեն վնասվածքներ հասցնողի ուղղությամբ:

Նշանակվել են փորձաքննություններ:Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:-0-