586.7
6.69
495.44
+19
Եղանակը Երևանում
Հայ

Կրակոց Վանաձորում. կասկածյալը կրակել է մոր հրացանով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

20:34
13 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` օգոստոսի 12-ին, ժամը 20:10-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ րոպեներ առաջ Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում լսվել է կրակոցի ձայն, որից հետո այդ վայրում հավաքված անձինք փախել են, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանները դեպքի վայրում իրականացնում էին համապատասխան աշխատանք, երբ «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ ստացվեց, որ «աջ ազդրի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ: Ըստ բժիշկների՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու:

«Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ, ըստ նախնական տվյալների, «Լճեր» սրճարանում երիտասարդին հրազենային վնասվածք է պատճառել «Կոկո» մականվամբ Կորյուն Մուրադյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պարզվել է նաև, որ Մուրադյանը կրակել է իր մոր անունով հաշվառված «Մավերիկ» տեսակի ողորկափող որսորդական հրացանով, ինչից հետո զենքը նետել է հարակից գետն ու փախել:

Դեպքից ժամեր անց Կորյուն Մուրադյանը հայտնաբերվել և հրազենային վիրավորում պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին:

Հրացանը հայտնաբերվել է գետում: Կատարվում է քննություն:–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:57
15 Հուլիսի 2021
Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից.ՎԻԴԵՈ
12:04
15 Հուլիսի 2021
Սարսափելի ավտովթար` ոստիկանական մեքենայի մասնակցությամբ. կա 3 զոհ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սարսափելի ավտովթար` ոստիկանական մեքենայի մասնակցությամբ. կա 3 զոհ.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
10:58
15 Հուլիսի 2021
Անձրևաջրերը լցվել են Երևանի կենտրոնում գտնվող ավտոպարկ
Անձրևաջրերը լցվել են Երևանի կենտրոնում գտնվող ավտոպարկ
18:37
14 Հուլիսի 2021
Օդեսայի լողափին մարդիկ հանգստանում են մարդու դիակի կողքին (ՎԻԴԵՈ)
Օդեսայի լողափին մարդիկ հանգստանում են մարդու դիակի կողքին.ՎԻԴԵՈ
15:44
14 Հուլիսի 2021
Կորել է կապը ՀՀ հարավ–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի 2 զինծառայողի հետ. ՊՆ–ն մանրամասնում է
Կորել է կապը ՀՀ հարավ–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի 2 զինծառայողի հետ. ՊՆ–ն մանրամասնում է
14:58
14 Հուլիսի 2021
Կրակոցներ Գորիսում. կան վիրավորներ (ՖՈՏՈ)
Կրակոցներ Գորիսում. կան վիրավորներ.ՖՈՏՈ
14:48
14 Հուլիսի 2021
Թումոյի այգում կնոջ դի է հայտնաբերվել` ծառից կախված վիճակում
Թումոյի այգում կնոջ դի է հայտնաբերվել` ծառից կախված վիճակում
11:57
14 Հուլիսի 2021
Երկրաշարժ Վրաստան–Հայաստան սահմանային գոտում`
Վրաստան–Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել
11:44
14 Հուլիսի 2021
Արտակարգ դեպք Երևանում. բնակարաններից մեկի մուտքի մոտ նորածին աղջիկ է հայտնաբերվել
Երևանի բնակարաններից մեկի մուտքի մոտ նորածին աղջիկ է հայտնաբերվել
11:01
14 Հուլիսի 2021
Կոտայքի մարզում Chevrolet–ը բախվել է երկաթգծի արգելապատնեշին և կողաշրջվել. կա զոհ ու վիրավոր
Կոտայքի մարզում Chevrolet–ը  բախվել է երկաթգծի արգելապատնեշին և կողաշրջվել. կա զոհ ու ծանր վիրավոր
10:37
14 Հուլիսի 2021
Ավազակային հարձակում Երևանի խանութներից մեկում. տղամարդը մտել է, սպառնացել ու պահանջել գումար (ՎԻԴԵՈ)
Ավազակային հարձակում Երևանի խանութներից մեկում. տղամարդը մտել է, սպառնացել ու պահանջել գումար.ՎԻԴԵՈ
15:18
13 Հուլիսի 2021
Առինջ գյուղում բեռնատար է շրջվել է ձորակը, 62–ամյա վարորդը տեղում մահացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Առինջ գյուղում բեռնատար է շրջվել է ձորակը, 62–ամյա վարորդը տեղում մահացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ