Կրակոցներ Արարատում. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է
21.08.2016,
14:10
Նախօրեին երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 20։10-ի սահմաններում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակում Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է shamshyan.com–ը։
Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ վիրավորը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 33-ամյա Գագիկ Բադալյանն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Կայքի տեղեկություններով՝ նրա վրա սպանելու նպատակով կրակել է համագյուղացի, 51-ամյա Մհեր Ստեփանյանը, ում ոստիկանները որոնում են։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (մահափորձ)։–0–