ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Խոշոր ավոտովթար է տեղի ունեցել նախօրեին Վայոց Ձորում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հուլիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Kia և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Կայքի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել և շպրտվել է: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ավտոմեքենան քարշակով տեղափոխվել է ոստիկանության հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: -0-