Զովունիում բախվել են «Kia»-ն ու «Opel»-ը. վերջինը կոտրել է գազատար խողովակների սյուները և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

10.10.2024, 15:11
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում
Զովունիում բախվել են «Kia»-ն ու «Opel»-ը. վերջինը կոտրել է գազատար խողովակների սյուները և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը։

Ժամը 10:30-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Կ.-ի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Խ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Opel»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին, երկաթե սյուներից 2-ը կոտրել ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։