436.65
4.37
404.34
+5
Եղանակը Երևանում
Հայ

Խուլիգանություն ալկոհոլի ազդեցության տակ. 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

17:00
18 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են՝ 20-ամյա երիտասարդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական ծառայությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2019թ. հուլիսի 17-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, 2000թ. ծնված երիտասարդը, Երևան քաղաքում գործող հյուրանոցային համալիրներից մեկում մի խումբ անձանց հետ մասնակցել է համակուրսեցու տարեդարձին: Վերջինս ալկոհոլի ազդեցության տակ մոտեցել է ակումբում գտնվող աղջիկներից մեկին ու փորձել շփվել վերջինիս հետ, ինչից հետո վիճաբանություն և քաշքշուկ է սկսել իր և մի խումբ անձանց միջև: 

Այնուհետև 20-ամյա երիտասարդը շարունակելով իր խուլիգանական գործողությունները համալիրի բակում, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հասարակության նկատմամաբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել, որը զուգորդվել է ակումբում ներկա գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ