ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Գոհար Գրիգորյանը Ռոմանոս Մելիքյան փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե հատվածին ամրացված երկաթե ամրաններին և գլխիվայր շրջվել։
Վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն տեղում բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է բժշկական ծառայությունից, քանի որ իրեն լավ է զգում։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ Գ. Գրիգորյանն աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։–0–