ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10։40-ի սահմաններում Երևանյան լճի կամրջի վրա բախվել են Toyota մակնիշի, Mercedes մակնիի, Toyota մակնիշի և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ աղբյուրի, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Նշվում է, որ վթարված ավտոմեքենաներից Toyota մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է ԱԺ պատգամավորներից մեկին։ Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ Toyota-ի վարորդ, ով վթարային իրավիճակ է ստեղծել և դիմել փախուստի։ ՃՈ-ն այդ տեղեկությունը նույնպես պարզում է։ Նշված ճանապարհահատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել:-0-