Խոշոր և ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 2 մարդ տեղում մահացել է

07.08.2018, 20:25
Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Խոշոր և ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 2 մարդ տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17:00- ի սահմաններում Երևան-Երասխավան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և ԿԱՄԱԶ մակնիշի 35 րանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը: –0–