ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Հացավան գյուղի սկզբնամասում բախվել են Opel մակնիշի և Mercdes մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։-0-