Խոշոր ավտովթար Սլավոնական համալսարանի մոտակայքում. կան վիրավորներ, որոնցից մեկը չինացի է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

02.03.2018, 18:10
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Խոշոր ավտովթար Սլավոնական համալսարանի մոտակայքում. կան վիրավորներ, որոնցից մեկը չինացի է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մարտի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14։30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Ռիգայի փողոցում՝ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի և թիվ 49 երթուղին սպասարկող Գազել մակնիշի ավտոմեքենաները։

 - рис.1

Վթարի հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել գազախողովակը։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կայքի հաղորդմամբ, վիրավորներից մեկն ազգությամբ չինացի է, և նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ –0–