Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Audi–ն և ուղևորատար ГАЗель–ը. կան բազմաթիվ վիրավորներ

12.03.2016, 10:10
Նախօրեին` մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Audi–ն և ուղևորատար ГАЗель–ը. կան բազմաթիվ վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, ժամը 20:10-ի սահմաններում Սասունցի Դավիթ և Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Audi մակնիշի և ГАЗель մակնիշի ավտոմեքենաներն, ինչի հետևանքով ГАЗель-ը, որը սպասարկում է թիվ 11 երթուղին, կողաշրջվել է։

Վթարի հետևանքով 9 մարդ տեղափոխվել է էրեբունի բժշկական կենտրոն:

Կայքի հաղորդմամբ` դեպքի վայրում հավաքված բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված խաչմերուկում ճիշտ կլինի տեղադրվեն երթևեկությունը կարգավորող լուսակիրներ (светофор), քանի որ գրեթե օրը մեջ նշված խաչմերուկում վթարների պակաս չի լինում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:–0–